News Image

Վրաց-ադրբեջանական շահերը հավասարապես հաշվի են առնվում․ Կոբախիձե

Ադրբեջանական կողմի հետ ունենք իդեալական պայմաններ բոլոր ոլորտներում, և երկու կողմերի շահերը հավասարապես հաշվի են առնվում: Սա վերաբերում է ինչպես գազի և էլեկտրաէներգիայի ներմուծմանը և տարանցմանը, այնպես էլ Բաքու-Թբիլիսի-Սուփսա խողովակաշարի շահագործմանը:

Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ Բաքու-Թբիլիսի-Սուփսա խողովակաշարի աշխատանքների դադարեցման հետևանքով Վրաստանի կառավարությունը կորցնում էր տասնյակ միլիոնավոր լարի պոտենցիալ եկամուտներ, և դրա վերսկսումից հետո համապատասխան եկամուտները կուղղվեն պետական ​​բյուջե:

Կոբախիձեն նաև նշել է, որ Վրաստան բնական գազի մատակարարման երաշխավորված ծավալը մեծացել է։

Share