«Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում շարունակում է քարոզարշավը։ Բազմաթիվ քաղաքացիներ են միացել փողոցներում քայլող վարչապետին և ՔՊ թիմին։
Գյումրիում ևս վարչապետին տեսնելու են գնացել մեծաթիվ երեխաներ։ Նրանցից մեկը վարչապետին խնդրեց, որ գլխարկն իրեն նվիրի։
Քաղաքացիները լուսանկարվում են վարչապետի հետ, սիրով վերցնում ՀՀ քարտեզի տեսքով կրծքանշաններն ու վստահեցնում, որ տեր են խաղաղությանը։
Գրեթե ամեն քայլափոխի կանգնեցնում են Փաշինյանին՝ զրուցելու, լուսանկարվելու, գյումրեցուն հուզող խնդիրների ու հարցերի մասին խոսելու համար։