News Image

Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդական

Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Ամբակում Սեյրանի Գրիգորյանի կենսագրությունը

Ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2023-2024 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ.

2021-IV.2023 թթ. - V.2023-XII. 2023 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ.

2018-2021 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ,

V-X.2018 թ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ.

2014-2018 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ,

2013-2014 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչության մարդկանց առևտրի (թրաֆիկինգ) թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ.

2009-2013 թթ. - ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ.

2007-2009 թթ. - Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ.

2005-2007 թթ. - Երևանի կայազորի զինվորական դատախազության քննիչ.

2000-2005 թթ. - ՀՀ դատախազության Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության քննիչ-ստաժոր, ապա՝ քննիչ։

Կրթություն

1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

1999-2001 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Share