News Image

Քոչարյանն ու դաշնակցականները զրկվելու են իրենց ինքնությունից կոպեկ առ կոպեկ, դոլար առ դոլար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրառնալով Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ անդամների՝ հայկական ինքնության մասին հայտարարություններին:

Ռուբինյանը նշել է, որ վերջիններս ստում են՝ ոչ եկեղեցին, ոչ լեզուն, ոչ պետությունն ու պետականությունը նրանց ինքնությունը չեն:

«Ձեր միակ ինքնությունը Քոչարյանի 200 հազար դոլարն է, որ Դատախազությունը պահանջում է որպես ապօրինի գույք: Այդ ինքնությունից դուք շուտով զրկվելու եք՝ կոպեկ առ կոպեկ, դոլար առ դոլար»,- ասել է Ռուբինյանը:

Share