News Image

Մենք ՌԴ-ի հետ չենք վիճելու, առավել ևս՝ չենք կռվելու, դա անլուրջ է, ՌԴ-ին պետք է վերաբերվել հարգանքով․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունցողների թիվը բավական մեծ է և ՀՀ-ում, և ՌԴ-ում։

«Մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, առավել ևս չենք կռվելու, որովհետև դա անլուրջ է,  ՌԴ-ն գերտերություն է, որին պետք է վերաբերվել հարգանքով, և մենք վերաբերվում ենք հարգանքով, և ՌԴ-ի շահերին էլ ենք վերաբերվում հարգանքով։ Նախկինում ասել եմ և  էլի ասում եմ, որ Հայաստանը երբեք  ներգրավված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրավված չի և ներգրավված չի լինելու»,- ասաց վարչապետը։

Share