News Image

Խարանավորում եք ոլորտը, հեռու մնացեք․ Անահիտ Ավանեսյանի կոչը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը

ՀՀ  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել 

Հոգեկան առողջության ոլորտը, բուժօգնություն տրամադրող կենտրոնները և այնտեղ բուժում ստացող մեր քաղաքացիները երբևէ չպետք է դառնան քաղաքական շահարկումների, էժանագին դիվիդենտներ քաղելու կամ քաղաքական հռետորաբանության թեմա։ Առողջապահական համակարգը և, մասնավորապես, հոգեկան առողջության պահպանման բնագավառը կոչված են ծառայելու բացառապես մարդկանց առողջությանը, և անթույլատրելի է որևէ քաղաքական ուժի կամ գործչի կողմից այս զգայուն թեմայի շահարկումը սեփական քաղաքական օրակարգերն առաջ տանելու համար:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին հորդորում եմ զերծ մնալ «Սևանի հոգեկան առողջության» կենտրոնի անունը քաղաքական նպատակահարմարության շրջանակում շահարկելուց:

Խարանավորում եք ոլորտը: Անթույլատրելի է:

Ձեր անբովանդակ, անհամ օրակարգը, որը չեմ էլ ուզում քաղաքական անվանել, լցրեք այլ հետաքրքրություններով և հեռու մնացեք ոլորտից:

Share