Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր առաջին պաշտոնական այցը կկատարի Պակիստան։
Այս մասին հայտնել է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը։
Այցի ընթացքում, որը տեղի կունենա օգոստոսի 2-3-ը, նրան կուղեկցեն Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Այցի ընթացքում բարձր մակարդակի բանակցություններ կանցկացվեն Պակիստանի և Իրանի առաջնորդներ Ասիֆ Ալի Զարդարիի և Մասուդ Փեզեշքիանի, ինչպես նաև երկու երկրների կառավարության ներկայացուցիչների միջև։
Խոսնակ Լրատվական