14 ամյա աղջիկը ծննդաբերել է Կամչատկայում երկրաշարժի ժամանակ։
Ինչպես հայտնի է դարձել SHOT տելեգրամյան ալիքից, ծննդաբերողին ուղեկցել են նրա 35-ամյա մայրը, անեսթեզիոլոգը և մանկաբարձը: Բժիշկները վստահորեն են գործել. նրանք հանգստացրել են վախեցած հղի կնոջը, երբ նա սկսել է դողալ, և օգնել են նրան հաղթահարել կծկումների շրջանը, որը տեղի է ունեցել երկրաշարժի ամենաուժեղ րոպեներին:
Ծննդաբերությունը լավ է անցել. տեղական ժամանակով ժամը 12:20-ին ծնվել է 2, 950 կգ քաշով առողջ աղջիկ: Երեխային անվանակոչել են Էվելինա:
Ընտանիքը պատրաստվում է դիմել տեղական իշխանություններին՝ բժիշկներին պետական մրցանակի առաջադրելու համար: Ըստ տեղեկությունների՝ ծննդաբերությունը կատարել է մանկաբարձ-գինեկոլոգ Մգեր Ադամյանը:
Խոսնակ Լրատվական