Մոսկվան ափսոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության նիստին անձամբ չմասնակցելու որոշման համար։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, ցավալի է։ Բայց Հայաստանը դեռևս ներկա կլինի տեսակոնֆերանսի միջոցով։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, կարևոր անդամ»,- լրագրողներին ասել է Պեսկովը ԵՏՄ համաժողովի շրջանակներում։
Խոսնակ Լրատվական