Օրեր առաջ կալանավորված ռուսաստանցի օլիգարխ Տաշիր Սամոյի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ով առիթը բաց չէր թողնում տեսախցիկների առաջ հոխորտալու ու ուժեղ տղա երևալու, պարզվում է շինծու պատճառաբանությամբ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։
Մեզ հասած տեղեկություններով ուժեղ կերպարի տակ թաքնված Նարեկ Կարապետյանը դեռևս 2014 թվականին առողջական կեղծ խնդիրների պատճառաբանությամբ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։
Հաղթանդամ Նարեկ Կարապետյանը պատճառաբանել է, թե որովայնի հատվածում ունի առողջական խնդիրներ, ինչի պատճառով էլ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։
Թերևս ծիծաղելի է այն փաստը, որ Տաշիր Սամոյին չի հաջողվել իր հարստության ու կապերի միջոցով լուծել եղբորորդու առողջական խնդիրները՝ ինչի պատճառով էլ ազատվել է զինվորական ծառայությունից։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Տաշիր Սամոյի ու նրա մտերիմների հայրենասիրության մասին։
Խոսնակ Լրատվական