Ազգային ժողովի նիստում իրավիճակը լարվեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ելույթի ընթացքում։
Վերջինս անդրադարձավ ընդդիմադիրների հայտարարություններին, առանձնացնելով «Հայաստան» խմբակցության Գեղամ Մանուկյանինը։
«Էն մյուս դաշնակն էլ՝ Գեղամը Մանուկյանը, գալիս ա ստեղ, ասում ա՝ ես խոսում եմ հազարավոր զինվորականների անունից, ու բանակից ա խոսում, որ պղծել են, տո, դու սկի քո անունից չես կարում խոսաս, դու ոնց կարաս հազարավոր մարդկանց անունից խոսաս։
Ու բանակից հեռու մնացեք առհասարակ, դուք չէի՞ք զանգում, հրամանատարներին աղաչում, որ տանկերը պտտեն դեպի Երևան, ա՛յ դավաճաններ, ա՛յ հողատուներ։ Օրինակ՝ այս փոքրիկին սխալ հեքիաթներ են պատմել երեխա ժամանակ, որ գալիս ստեղ ճոռո խոսում է»,- ասաց նա։
Դրանից հետո Գեղամ Մանուկյանի տեղից բղավելով արձագանքեց, ինչին ի պատասխան Հովհաննիսյանը ասաց․ «Դու սուս մնա իմ ելույթի ժամանակ, ձա՛յնդ կտրիր, սկսվի՛ր տեղդ Գեղամ Մանուկյան, սսկվի՛, ստահակ, քեզ եմ ասում»։
Խոսնակ Լրատվական