News Image

Միջանցք չլինելու երաշխավորը Արևմուտքն է, ոչ Իրանը․ ով հնարավորություն ունի՝ լքում է Թեհրանը

Իրանագետ Ռուբիկ Մինասյանի կարծիքով՝ Իսրայելն այնպիսի թիրախներ է ընտրել, որոնք կամ ատոմային ծագրի հետ կապ ունեն կամ ուղղված են Իրանի վերնախավին․ «Պարզ է, որ իրենք նպատակադրված գնում են Իրանը ռազմական ու տնտեսական իմաստով քայլքայելուն»,- ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ միջուկային զենքի արտադրման ծրագրից հրաժարվելն այժմ այնքան էլ Իսրայելին չի հետաքրքրում, այժմ նպատակը Իրանի ռեժիմը տապալելն է․ «Թեհրանը կարելի է ասել դատարկված է, ով հնարավորություն ունի՝ փորձում է դուրս գալ։ Ես առավոտյան դժվարությամբ եմ կապվել Թեհրան, պետական հաստատությունները չեն աշխատում, կարելի է ասել խուճապային իրավիճակ է»։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն այլ դիքորոշում ունենալ չի կարող, քան պահպանել չեզոքությունը․ «Ամբողջ Եվրոպան ու աևմուտքը Իսրայելի կողքին է, իսկ Իրանի կողքին գտնվող պետություննրի հետ կա՛մ հարաբերություն չունենք կա՛մ վատ հարաբերություններ ունենք։ Իսրայելական և՛ բանակը և՛ պաշտոնական ալիքներն անընդհատ ասում են, որ անակնկալներ են պատրաստում Իրանի ու իրանցիների համար։ Ինչքանով Իրանը պատրաստ կլինի դադարեցնել պատերազմը՝ այն պայմաններով, որ իրեն կթելադրեն, ըստ դրա մեր դիքորոշումը կարող է փոխվել»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչքանով կարող է Ադրբեջանը օգտվել ստեղծված իրավիճակից, Իրանի թուլացումից, մեր զրուցակիցն ասաց․ «Ես միշտ ուսումնասիրել եմ Իրանի դիրքորոշումը օրինակ ՄԱԿ-ում Հայաստանի հետ կապված հարցերում, երբեք չեմ տեսել որ պաշտպանի Հայաստանի շահերը։ Եթե Իրանը գնա դեպի փոփոխություններ ու ավելի բաց հասարակությամբ ու տնտեսական հնարավորություններով երկիր ունենանք մեր հարավում՝միանշանակ մեր շահերից է բխում»։

Ըստ Մինասյանի՝ նույնիսկ եթե Իրանում փոփոխություններ լինեն, մեր հարավի սահմանին վտանգ չի լինի․ «Եթե Իրանում սկսեն անջատողական շարժումներ ու Իրանի հյուսիը փորձի անջատվել ու միանալ Թուրքիային կամ Ադրբեջանին՝ այդ ժամանակ գուցե վտանգներ լինի, բայց նման հնարավորությունը քիչ հավանական է»։

 

Խոսնակ Լրատվական

Share