Այսօր առավոտյան Իրանում Թեհրան քաղաքից Մաշհադ քաղաք ուղեւորվող մարդատար ավտոբուսը Սեմնան նահանգում բախվել է բեռնատարին։
Տեղի շտապօգնության բաժանմունքի տնօրեն Պեյման Ղարայանը տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ վթարի հետեւանքով տուժել է 25 մարդ։ Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության 5 մեքենա և մեկ ավտոբուս, իսկ 22 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոններ։
Դեպքի առնչությամբ կատարվում է հետաքննություն։
Խոսնակ Լրատվական