News Image

Աստանայում մեկնարկել է Ալիև-Պուտին հանդիպումը

Աստանայում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի բանակցությունները։

Հանդիպմանը Ալիևն ասել է, որ 2022 թվականին Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են դաշնակցային հռչակագիր, որի բոլոր կետերն արտացոլված են իրական կյանքում։ Նա նշել է, 

որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներն աճում են․ ադրբեջանական արտահանման համար այն կազմում է մոտավորապես 70 տոկոս, ռուսական արտահանման համար՝ ավելի քան 50 տոկոս։

Իր հերթին Պոիտինը նշել է, որ Ադրբեջանում ավելի քան 300 դպրոց կա, որտեղ դասավանդում են ռուսաց լեզուն, ինչը լավ հեռանկար է ստեղծում ապագայում ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար։

Share