News Image

Մոսկվան շարունակում է Երևանին համարել իր դաշնակիցը․ Օվերչուկ

Մոսկվան շարունակում է Երևանին համարել դաշնակից, և երկու երկրների տնտեսական համագործակցությունը նկատելի աճ է գրանցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ: Հայաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմում է 7,3 միլիարդ դոլար, և եթե նայենք վիճակագրությանը,  ապա հունվար-ապրիլ ամիսներին այն կրկնապատկվել է նախորդ տարվա )նույն ժամանակաշրջանի) համեմատ։ Տեմպերը շատ լավ են, տնտեսությունը շատ լավ է զարգանում»,- ասել է նա՝ շեշտելով նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությունը։

Օվերչուկը նաև նշել է Երևանի ակտիվությունը Եվրասիական տնտեսական միության ձևաչափում. «Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ զարգացման գործում շատ կառուցողական է»։

Share