News Image

Ալիևն ու Պուտինը կհանդիպեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Աստանա՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին:

Նախօրեին հաղորդվել էր, որ այսօր Աստնայում նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հանդիպումը:

Նշենք, որ հուլիսի 3-ին և 4-ին Աստանայում կանցկացվի ՇՀԿ գագաթնաժողովը՝ «Բազմակողմ երկխոսության ամրապնդում՝ խաղաղության և զարգացման ձգտում» կարգախոսով։

Share