Հուլիսի 1-ին Կասպյան Ռազմական հետազոտությունների ռազմական ինստիտուտը հրապարակել է վիճակագրական զեկույց 2024 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտի կորուստների վերաբերյալ։
Այս ընթացքում ադրբեջանական բանակի և անվտանգության այլ կառույցների անդառնալի կորուստները կազմել են 19 զինծառայող, ասվում է զեկույցում։
Ավելին, նրանցից 17-ը մահացել են ոչ մարտական պայմաններում։
Ոչ մարտական կորուստներից հինգ զինծառայողների մահվան դեպքերը են տեղի ունեցել ավտովթարների հետևանքով, 4-ը՝ տարբեր պատահարների հետևանքով, 3 հոգի մահացել են հիվանդություններից, 3-ը ինքնասպանություն են գործել։ 1 զինծառայող մահացել է «ապօրինի գործողության» հետևանքով, ևս մեկը մահացել է «անհայտ պատճառներով»։
Զոհված զինծառայողներից 17-ը ծառայում էին ՊՆ ստորաբաժանումներում, ևս երկուսը` Պետական սահմանային ծառայությունում։
Մահացածներից 11-ը զինծառայողներ էին, 7-ը՝ սպա, 1-ը՝ դրոշակակիր։