News Image

Երկիր Մեդիայի աշխատողներին թրաֆիքինգի են ենթարկել, գործը կգնա դատարան․ մանրամասներ

Երկիր Մեդիան ապօրինություններ անելով ցանկանում է ազատվել կուտակած հազարավոր դոլարների պարտքերից ու վերաբացել հեռուստաընկերությունը այլ անվան տակ։

Դաշնակցականները Երկիր Մեդիայի նորանշանակ տնօրեն, դաշնակցական Բագրատ Եսայանի վրա թողեցին պարտքերն ու թռան։ Եսայանն էլ ամեն կերպ փորձում է պատվով դուրս գալ իրավիճակից ու դիմում է հնարավոր բոլոր ապօրինություններին։ Սկզբում հեռուստաընկերության շենքը գրավ դրեց, որ մյուս պարտքերը փակի, հետո դրամահավաք կազմակերպեց, որը նույնպես չփրկեց իրավիճակը ու սկսեցին ամիսներով չվճարել աշխատակիցների գումարնեը։ Մինչ օրս աշխատողներից շատերը անգամ օգոստոս ամսվա գումարները չեն ստացել։ Աշխատակիցները մտադիր են անգամ դատական հայց ներկայացնել հեռուստաընկերության դեմ։

Անգամ աշխատակիցների մեծ մասին մեկ օրում արձակուրդներ են ձևակերպել, իբր, հարկերը նվազեցնելու համար, մինչդեռ նրանք աշխատում էին։

Դաշնակցականների վերնախավը պնդում է, թե իրենք հասանելիք գումարը ամեն ամիս պատշաճ տրամադրել են, եթե տրամադրել են՝ ինչո՞ւ աշխատակիցներին այդ փողերը չեն հասել։

ՀՀ քաղաքացի

Share