News Image

Ադրբեջանի պաշտպանության նախարար մեկնել է Բելառուս

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այցով մեկնել է Բելառուս։

Այցի շրջանակներում նախատեսվում է Զաքիր Հասանովի մասնակցությունը Մինսկում կայանալիք զորահանդեսին, որը նվիրված է նացիստական ​​զավթիչներից Բելառուսի ազատագրման 80-ամյակին և Անկախության օրվան։

Գերատեսչության ղեկավարը կմասնակցի նաեւ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

Զաքիր Հասանովի այցը Բելառուս կտևի մինչև հուլիսի 3-ը։

Share