News Image

Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականին

Հունիսի 28-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենին։

Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում նշվել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության, COP29-ի շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների միջև արդյունավետ և օգտակար խորհրդակցությունների մասին։

Share