News Image

Արցախը դաշնակները հանձնեցին. Նանե Իսրայելյան

«Բարի երեկո բոլորին

Արցախցիներին ասելու բան չունեմ, ասելիքս մինչև օրեր առաջ էր։ Ամիսներ շարունակ Արցախի թղթակցիս հետ միասին մարդկանց խնդրում էինք չլռել, խոսել՝ բոլորը որոշեցին մնալ լուռ։ Շատ հնարավոր է, որ ես սխալվում էի, բայց իմ մեջ վստահ էի, որ ներսից հնարավոր էր իրավիճակ փոխել։ Չգիտեմ դուք ինչպես, ես գլուխս կախ մնալ չեմ սիրում, ոչ սոված, ոչ ծարավ՝ ոչ էլ այլ իրավիճակում։

Ադրբեջանը չի կրկնում մեր սխալները. մեզ թողնել որպես պետություն ու չդարձնել Ռուսաստանի գավառ, նշանակում է չվախենալ հետոյի վրեժից, իսկ ես վստահ եմ՝ էս օրերին ինձ նման շատերը իրենց մտքերում ինչ-որ քարտեզների վրա մատնացույց են անում հաջորդ գրավելիք տարածքը։ Պաշտում եմ աշխարհակալի հոգեբանությունը՝ ատում եմ լացը, երբ ամեն ինչ կորած է, ու լռությունը, երբ հնարավոր էր փոխել։ 

Երբ զգացի հանրության սերը. զարմանում էի՝ հա դուխ է էլի, բոլորն էլ ունեն, ինչ կա առանձնացնելու։ Բայց, ոչ… Վերջին մի քանի ամսվա մեջ հասկացա, որ ինձ հանդիպած որևէ մեկը դրանից չունի։

Այդ հրապարակում հավաքվածներին փոխանցեք, որ շատ երջանիկ լինեն իրենց ունեցածով, ես, օրինակ,լիազորություն ունենալու դեպքում օրինական կարգով հատ-հատ բոլորի ճակատին ազգային դավաճանի պիտակ կխփեի։ Խոսեիք ամիսներ առաջ, Արցախից գալուց առաջ ու Արցախում, մինչ ռուսական անձնագրերով Երևան հասնելը։

Արցախը հայկական է, ու մի օր դա հետ կբերեն հենց այնտեղից գնացածները, ոչ թե դավաճանների սերունդը, այլ դավաճանասպանները։ 

Թող առայժմ կառուցեն»։

Share