News Image

Ու՞մ ֆեյքերն են ակտիվացել. հիմա ես իշխանակա՞ն եմ, թե՞ ընդդիմադիր. Նանե Իսրայելյան

Քաղաքական դաշտը Հայաստանում Գահերի խաղի ֆանտաստիկ տարբերակն է։ Կար ժամանակ, երբ ընտրում էին հանդերձյալները՝ արտագաղթածները մեկ օրով ի հայտ էին գալիս, ու ստանում էինք Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան։ Մեր օրերն ավելի ֆանտաստիկ են։ 

Օրինակ՝ մեկ շնչին հասնում է տասը ֆեյք էջ, տասը շնչին՝ հարյուրը, դե եկ ու հանրային կարծիք մի ձևավորի։ Բայց, երբ դրանք էլ քչություն են անում, օգնության են գալիս ծանոթ-բարեկամներն ու ինչու՞ չէ, ոխերիմ թշնամիները. այստեղ կարող են գտնել ընդհանուր հետաքրքրություն ու լծվել հանրային կարծիքի ձևավորմանը.

-Սա դեռ այն Քոչարյանի ալիքում ծախված էր։
Ինչ-որ մեկը վարկերի թվին գումարում է ենթադրյալ «ծախվածի գումարը», հավասար է դնում ու ստանում միայն վարկերի գումարը. լավ էլի, առաջին անգամ ինքդ քեզ հարց տուր, բա էս ամենն ընդամենը բարձր մնացած ինքնասիրության գինն էր, արժե՞ր։ Մտքերն էլի ինչ-որ մեկը պիտի ընդհատի.
-Էս ոչնչի չհասած ու դիակների վրա հաստատվածն ավելի լավն է (ինքն իր ֆեյքից, կամ էլ մի քանիսին կխնդրի լավության կարգով կգրեն էլի)։
- Պետք լինի կթքեմ էլ, ես դրա լիազորությունն ունեմ, ի դեպ, հաջորդը՝ հենց քո վրա…
Այ այստեղ կասեի՝ մի րոպե, սա վերջին անգամը լինի. հնարավոր է՝ դու վերջին թքողը լինես ձեր թիմի ու հետո քեզանից պահանջած հաշվի տակ մնաս…

Share