Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տնային կալանքում գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե Թուրքիան աջակցում է Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
«Սամվել Կարապետյանի զարմիկ Նարեկ Կարապետյանը կեղծ հայտարարություն է արել, թե իբր Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը իր աջակցությունն է հայտնել ՀՀ վարչապետին 2026 թվականի ընտրություններում, մինչդեռ Ֆիդանը նշել է, որ գնահատում են ՀՀ վարչապետի կառուցողական մոտեցումը տարածաշրջանային գործընթացներում։
Վերջին տարիների այս կեղծ նարատիվը շրջանառության մեջ է դրվել հայտնի կենտրոնից և տարածվում է հայաստանյան «գուբեռնիստների» կողմից՝ ցույց տալու, թե իբր հարաբերությունների կարգավորումը հարևանների հետ ու Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումը, այսպես կոչված, Հայաստանի «թուրքացում» են։
Սա Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի քարոզչական հիմնական թեզերից է։ Պատահական չէ, որ այս թեզը տարածում է այդ հայտնի կենտրոնից եկած բիզնեսմենի զարմիկը»,- գրել է Առաքելյանը: