News Image

Քաղաքականության մեջ պիտի ազնիվ լինել, Նարե՛կ. Դավոյանը մեջբերել է՝ ինչ է իրականում ասել Ֆիդանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե Թուրքիան աջակցում է Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

«Քաղաքականության մեջ պիտի ազնիվ լինել, Նարե՛կ:

Մեջբերում.

Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր քայլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք նրա կառուցողական դերին այս հարցում» (Ֆիդան)։

Վերջին նախադասությունը կարծում եմ, որ մի 10 անգամ կարդաս, կհասկանաս: Եթե չհասկանաս, կարող ես դիմել, կբացատրենք»,- գրել է Դավոյանը:

Share