News Image

TRIPP-ի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները, այլ ուժեր չեն լինելու. Խանդանյան

«TRIPP-ի շահագործումը մինչև 2026-ի ընտրություններ չի լինի»:

Այս մասին ճեպազրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Նա նշել է, որ TRIPP-ի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները, այլ ուժեր չեն լինելու:

Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: 

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ  համատեղ հայտարարությունը, որի տեքստը տարածել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները:

Share