Հունվարի 14-ին հրազենային վիրավորումով հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Այս մասին տեղեկությունը հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն:
Ինչպես հայտնել ենք՝ հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։