«2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Մեկ զոհ կար հաստատված, երկրորդ զոհն էլ, կարծես, հաստատվել է։ Խոսվում է ավելի մեծ թվերի մասին, բայց հստակ որևէ տեղեկություն չունենք»,- ասել է նա և հստակեցրել, որ Իրանում ՀՀ դեսպանատան հետ կապն ընդհատված է, տեղեկություններ ստացվում են միայն Իրանից թռիչքներով ժամանող անձանց միջոցով։