News Image

Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է՝ իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ անդրադառնալով դերասաններից մեկի քննադատություններին:

Խոսքը դերասան Լևոն Հարությունյանի մասին է:

«Մի դերասան կար, որ ժամանակին մորս «Մամ ջան»-ով էր դիմում՝ չնայած իր պատկառելի տարիքի: Հիմա ինձ տեսնելիս արագ-արագ անցնում է՝ հայացքը փախցնելով:

Բացի ստեղ-ընդեղ նկարվելուց, մի մշտական դեր է հիմա գրել իր համար՝ փողի դիմաց իշխանություններից է բողոքում:

Անում է դա իր ՅոՅո մակարդակին համապատասխան, խոսում «որձ լինելու» և «տղամարդ լինելու» մասին, դե բա հո լուրջ քաղաքական բանավեճի մեջ չէր մտնելու: Բայց ես իրեն խղճում եմ շատ ու ափսոսում, իր ղումարի վրա նստած լինելն է իրեն ստիպում փողի դիմաց տարբեր եթերներով էշ-էշ խոսել, բայց ախր այդ փողն էլ չի հերիքելու»,- գրել է Սիմոնյանը:

Նշենք՝ Լևոն Հարությունյանը ավելի վաղ նշել էր. «Մեր սրբազանները տղա են, որձ են, կնոջ հետ են եղել, դրա մեջ վատ բա՞ն կա, ի՞նչ են ընկել հետևներից»:

Share