News Image

Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ փորձել ենք առաջընթացի հասնել Ուկրաինայի հարցում. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի իր գործընկեր Դոնալդ Թրամփի և եվրոպական մի քանի երկրների առաջնորդների հետ։

Մակրոնն այդ մասին հայտնել է Ouest-France տարածաշրջանային թերթի ընթերցողների հետ հանդիպման ժամանակ, որին Ֆրանսիայի ղեկավարը ժամանել է մոտ մեկ ժամ ուշացումով։

«Այդ 40 րոպեներին ծավալված քննարկումների ընթացքում փորձել ենք առաջընթացի հասնել բոլորիս հուզող թեմայի վերաբերյալ»,- ասել է Էմանուել Մակրոնը։

«Ֆրանս Պրես» գործակալությունը հայտնել է, որ հեռախոսազրույցին մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Share