Հանրապետությունում դեկտեմբերի 11-12-ը բացահայտվել է 129 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 34 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 8 դեպք՝ խարդախության,
- 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության,
- 5 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 3-ական դեպք՝ փաստաթուղթ կեղծելու, սառը զենքի հայտնաբերման,
- 2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, ինքնիրավչության։
Բացահայտվել են ավազակության, բնակարանային գողության, կաշառակերության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցի մաքսանենգության, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
- 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1 դեպք՝ անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 24 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։