Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը Համաշխարհային բանկի գործընկերների հետ քննարկել է Համաշխարհային բանկի կողմից աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագրի շրջանակներում 2018 թվականին մշակված վերլուծական աշխատանքի արդյունքները։
ՇՄՆ-ից հայտնում են, որ վերլուծության շրջանակում իրականացվել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» ՊՈԱԿ-ի տեխնիկական գնահատում՝ հիմնվելով ծառայություններից օգտվողների կարիքների վրա։ Արդյունքում բացահայտվել են եղանակային, կլիմայական և հիդրոլոգիական տեղեկատվության ու ծառայությունների մշակման և տրամադրման առկա բացերն ու մարտահրավերները։
Քննարկվել է նաև «Եղանակի, կլիմայի և հիդրոլոգիական ծառայությունների արդիականացում. ճանապարհային քարտեզ Հայաստանի համար» զեկույցը, որը նպատակ ունի աջակցել ՊՈԱԿ-ի ծառայությունների արդիականացմանն ու ոլորտում բարեփոխումների արդյունավետ պլանավորմանը։