Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի «Դիտորդական հետազոտական հիմնադրամի» (ORF America) Վաշինգտոնի մասնաճյուղի գործադիր տնօրեն Դհրուվա Ջայշանկարի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համատեղ նախաձեռնություններով հանդես գալու հեռանկարները։