News Image

Հայաստանի հետ կքննարկենք երկրում առաջիկա խորհրդարանական ընտրությունները. Կալլաս

«Մենք այսօր նախաճաշ ունենք նախատեսված հայկական  կողմի հետ, որի ժամանակ կքննարկվեն երկրում գալիք խորհրդարանական ընտրությունները:

Մենք կխոսենք, թե ինչով կարող ենք նրանց օգնել այդ հարցում»:

Այս մասին հայտարարել է Կայա Կալլասը՝ խոսելով Բրյուսելում այսօրվա օրակարգում քննարկվող հարցերի մասին: 

«Ինչպես Մոլդովան, Հայաստանը նույնպես գրանտի տեսքով աջակցություն է ստացել մեզնից «Արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարի» համար»,- նշել է Կալլասը:ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դեկտեմբերի 15-ին նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։

Share