News Image

Սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին. տոնական օրերի ծառայությունն ավելի զգոն է. Պապիկյան

«Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է և պատրաստվում ենք Ամանորին:

Տոնական օրերին բնականաբար ծառայությունն ավելի զգոն է, բայց հաշվի առնելով նաև եղանակային պայմանները՝ քամին, բուքը, Զինված ուժերն այլ մտահոգություններ ունի այսօր, և մենք մեր առօրյա խնդիրներով ենք զբաղված»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա մանրամասնել է, որ եթե Երևանում և մարզերում, կամ հարակից մարզերում ձյուն չկա, ապա բարձրադիր հատվածներում կա ձյուն, դիրքերում բարդ եղանակային պայմաններ են:

«Մենք մինչև 3,500 մ բարձրության դիրքեր ունենք, որտեղ  ձյունը հալվում է միայն ամռանը և հոկտեմբերից կարող է ձյան շերտ տեսանելի լինել։ Դրա դեմ պայքարում ենք հետևողականությամբ, ամեն ինչ արվում է, որ դիրքեր տանող ճանապարհները մշտապես բաց լինեն»,-նշել է նա։

Share