News Image

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի 18-րդ տարեկան համաժողովին

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը, մասնակցում է Հնդկաստանի Հանրապետության մայրաքաղաք Դելիում անցկացվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Գլոբալ ֆորումի 18-րդ տարեկան համաժողովին։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը բարձրաստիճան պանելային քննարկմանը ներկայացրել է Ասիայի տարածաշրջանում տեղեկությունների փոխանակման ստանդարտների կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Մասնավորապես, ՊԵԿ նախագահը նշել է, որ թեև, հատկապես, վերջին երկու տարիներին զգալի աճ է արձանագրվել տեղեկությունների փոխանակման ծավալներում, այնուամենայնիվ, անելիքները դեռ շատ են։ Այս համատեքստում Էդուարդ Հակոբյանը կարևորել է կարողությունների կատարելագործմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ակտիվ մասնակցությունը Գլոբալ ֆորումի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության բոլոր գործիքներին։

ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման ստանդարտի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքներին՝ հատկապես կարևորելով ստացված տեղեկությունների օգտագործման արդյունավետությանն առնչվող հայեցակարգերի և ուղղությունների մշակման անհրաժեշտությունը:

Ամփոփելով խոսքը՝ Էդուարդ Հակոբյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ առանց տարածաշրջանային համագործակցության և փորձի փոխանակման հարթակներին մասնակցության, հնարավոր չի լինի հասնել հարկային թափանացիկության այնպիսի մակարդակի, որը թույլ կտա տնտեսական գործունեության արդյունքում առաջացած հարկերը վճարել այն երկրներում, որտեղ իրապես իրականացվել է:

Share