News Image

Ասֆալտապատվում է Բերդկունքի կենտրոնական փողոցի մի հատվածը

Ավարտական փուլում է Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի՝ դեպի մանկապարտեզ տանող կենտրոնական փողոցի մի հատվածի նորոգումը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:

Այժմ ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։ 750 գծամետր երկարությամբ և 5100 քմ մակերեսով փողոցում կառուցվել են մայթեր և արտաքին ջրահեռացման համակարգ։

Ծրագրի ընդհանուր արժեքը 77.5 միլիոն դրամ է։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով։

Share