News Image

Ռուսաստանում ձերբակալվել է հայազգի բիզնեսմեն. ինչն է պատճառը

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության գործով ՌԴ-ում ձերբակալվել է հայազգի գործարար Արայիկ Ամիրխանյանը, այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով իր աղբյուրին:

Ամիսներ առաջ Baza թելեգրամյան ալիքը հայտնել էր, որ Արայիկ Ամիրխանյանն Ուկրաինայի անվտանգության ծառայությանը տրամադրել է Կիվայի գտնվելու վայրի մասին տեղեկություններ, որից հետո մարդասպանը կրակել է Կիվայի վրա։

Հիշեցնենք՝ Ուկրաինայում դավաճանության համար մեղադրվող Իլյա Կիվան սպանվել էր 2023 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ՌԴ-ում:

Խոսնակ Լրատվական

Share