News Image

Անջատել էին Ծիծեռնակաբերդի լույսերը, շապիկներից հանել Արարատը, որ Թուրքիայի նախագահը չտեսնի դրանք. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին հայտարարություններին:

«Օսկանյանը անդրադարձել է Հայաստան մուտքի և ելքի անձնագրային կնիքից Արարատ լեռան պատկերը հանելու թեմային և խիստ «մտահոգվել»։

Հարց է առաջանում՝ իսկ որտեղ էր այդ մտահոգությունը, երբ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկի խորհրդանիշից հանվեց Արարատի պատկերը, իսկ հանդիպման ընթացքում անջատվեցին Ծիծեռնակաբերդի լույսերը, որպեսզի Հրազդան մարզադաշտից խաղին հետևող Թուրքիայի նախագահ Գյուլը չտեսնի այդ խորհրդանիշերը»,- գրել է Ղազարյանը:

Խոսնակ Լրատվական

Share