News Image

Հզոր՝ 8.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ և ցունամի Կամչատկայում

Ռուսական Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի հետևանքով ցունամի է առաջացել թերակղզու ափերին, նախազգուշացումներ են տրվել մինչև երեք մետր բարձրությամբ ալիքների մասին Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասի բոլոր ափամերձ տարածքներում՝ ներառյալ մինչև Կալիֆոռնիա: Այս մասին հաղորդում է BBC-ն։

8.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալներով, տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից մոտավորապես 150 կմ հեռավորության վրա, իսկ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 17 կմ խորության վրա։ Սեյսմոլոգների խոսքով՝ սա տարածաշրջանում ամենաուժեղ երկրաշարժն է 1952 թվականի երկրաշարժից և ցունամիից ի վեր, որի ժամանակ Կուրիլյան կղզիներում և Կամչատկայում զոհվել էր առնվազն 2000 մարդ։

Կամչատկայի երկրամասի առողջապահության նախարար Օլեգ Մելնիկովը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով մի քանի մարդ ստացել է վնասվածք։ «Կան մարդիկ, ովքեր վնասվածք են ստացել են դուրս վազելիս։ Կա պացիենտ, որը ցատկել է պատուհանից։ Ցավոք, վնասվածք է ստացել մի կին, որը գտնվում էր օդանավակայանի նոր շենքում։ Բոլոր պացիենտների վիճակը բավարար է։ Այս պահին լուրջ վնասվածքներ չեն արձանագրվել»,- հայտարարել է Մելնիկովը։

 

Խոսնակ Լրատվական

Share