Քառօրյաներից հետո կազմակերպվող այս ճեպազրույցները հիմնականում պետք է վերաբերվեն քառօրյայի ընթացքում ընդունված կամ քննարկված թեմաներին։ Ունեցել ենք տարվա վերջին քառօրյան, և շատ կարևոր որոշումներ ենք ընդունել։ ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Օրինակ՝ ես օրը 500 նամակ եմ ստանում գույքահարկերի, էլեկտրոմոբիլների, բյուջեի հետ կապված։ Ինձ թվում էր, որ լրատվամիջոցների դերը պետք է լինի այն, որ իրենք մարդկանց կյանքի հետ կապված այն խնդիրները, որոնք քննարկվում են ԱԺ-ում, ժամանակին ու ճիշտ ձևով հասցնեն այդ մարդկանց։ Որ օրենքները ուժի մեջ մտնելուց հետո մարդիկ չզարմանան, չասեն՝ չգիտեին»,- ասաց նա։
Թունյանը նաև նշեց, որ․ «Հիմա համոզված եմ, այս կես ժամվա ընթացքում եկեղեցու թեմայից այն կողմ չենք գնալու։ Եկեք միասին այնպես անենք, որ մարդիկ օբյեկտիվ տեղեկատվության պակաս չունենան, որովհետև այն իրականում կա, և մեր հույսը նաև դուք եք։ Որովհետև, երբ այդ պակասը կա, մենք ստիպված ենք լինում այլ հարթակներ օգտագործել այն լրացնելու համար»։