News Image

ԵԱՀԿ Մինսկի խումբը փակելու որոշումը կենսական է և աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին. Վալտոնեն

«ԵԱՀԿ Մինսկի խումբը փակելու որոշումը կենսական քայլ է, որն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին»:

Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը: 

«Ես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում դրական առաջընթացի ականատեսն եմ դարձել։ Օգոստոսին մենք որոշում կայացրինք փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները։

Սա կարևոր քայլ է խաղաղության գործընթացին աջակցելու, ինչպես նաև ԵԱՀԿ բյուջեի հաստատման ճանապարհին առկա հիմնական խոչընդոտը վերացնելու գործում»,- նշել է Էլինա Վալտոնենը։

Share