News Image

Մի կողմից աղերսագիր ես գրում ՌԴ՝ խնդրելով փրկել Ղարաբաղի հարցում, մյուս կողմից ասում՝ հողեր չես տալու. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հրապարակված բանակցային փաստաթղթերին:

«Սերժի աղերսագրի մասին՝ ուղղված ՌԴ նախագահին։

Նախ իմ կարծիքով՝ հանուն պետության և ժողովրդի երևի կարելի է անել ամեն ինչ, այդ թվում՝ աղերսագիր գրել այլ պետության ղեկավարին՝ խնդրելով փրկություն։

Բայց խնդիրն այն է, որ մի կողմից աղերսագիր ես գրում ՌԴ՝ խնդրելով փրկել Ղարաբաղի հարցում այլևս անհույս իրավիճակը, մյուս կողմից երկրի ներսում ժողովրդին ասում ես, որ՝

1.հաղթել ես ապրիլյան պատերազմը,

2.հողերը չես տալու,

3.բանակը մարտունակ է,

4.գնել ես ու գնում ես միլիարդների ժամանակակից զենքեր,

5.մարդիկ վատ են ապրում, որովհետև Ղարաբաղն ես պահում,

6.կոռուպցիա կա, որովհետև Ղարաբաղի հարցով ես զբաղված,

7.դպրոց, մանկապարտեզ ու ճանապարհ չես սարքում, որովհետև Ղարաբաղում խրամատ ես սարքում,

8.կառուցած երկաթուղին քանդում ծախում ես, որովհետև բանակին երկաթ է պետք,

9.ժողովրդավարություն չկա, որովհետև պատերազմող երկիր ես,

10.ընտրությունները կեղծում ես, որովհետև Ղարաբաղի համար է արվում,

11.բիզնեսին ռեկետի ես ենթակում, որովհետև Ղարաբաղին պետք է,

12.թոշակ ու աշխատավարձ չես բարձրացնում, որովհետև Ղարաբաղին այդ փողը պետք է և այլն և այլն»,- գրել է Պապոյանը:

Share