News Image

Ձերբակալվել է Արմինե Մկրտումյանի ամուսինը, ում մարմինը հայտնաբերել էին ջրատարում

Ինչպես հայտնել էինq՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին Արմավիրի մարզի Խորունք և Գրիբոյեդով համայնքների միջև ընկած դաշտամիջյան հատվածում՝ ջրատարում, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Արմինե Մկրտումյանի դին։

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը  հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը)․ մեկ անձ ձերբակալվել է։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ ձերբակալվածը Արմինե Մկրտումյանի ամուսինն է, սակայն սպանության մեջ կասկածվողը նա չէ։

Share