Դեկտեմբերի 5-ին վիճաբանություն և ծեծկռտուք են տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ժամը 11։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք, կզակային շրջանում ձախից տեղաշարժով բավարար» ախտորոշմամբ «Միքայելյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Վաչիկ Գ․-ն է։
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, Կարմիրգյուղ բնակավայրում Գեղարքունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Ա․ Գ․-ն և 14-ամյա Ա․ Գ․-ն կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ բազմաթիվ հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ինչպես նաև վերը նշված մարմնական վնասվածքը։ Հայտնել է նաև, որ նշված վիճաբանության ժամանակ վերջիններս հարվածներ են հասցրել նաև իր որդուն՝ 14-ամյա Ն․ Գ․-ին։
Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։