News Image

Ռուսական ագենտուրան խրտնել է․ Արսեն Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ռուսական ագենտուրան խրտնել է

ՀՀ քաղաքական ներկապնակի մի ստվար զանգվածն արդեն մի քանի տարի է, վկայակոչելով Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, փրփուրը բերաններին, գուժում է, որ «ռուսական միջանցք» տալն անխուսափելի է և ինչքան շուտ մենք դա անենք, այնքան լավ։

Իհարկե վերջին 4 տարիներն ապացուցեցին, որ մեր հայտարարած սկզբունքներից ոչ մի շեղում չի լինելու՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության։ Եվ ամենևին կարևոր չէ ում հետ պետք է պոտենցիալ «խախտվեն» այդ սկզբունքները։

Հիմա ամբողջ ռուսական ագենտուրան նետվել է «ամերիկյան միջանցքի» դեմ պայքարի։ Նրանք այլևս չեն ասում, որ շուտ պետք է այն տալ, թե չէ աղետ կլինի, քանի որ ըստ իրենց վերցնողն այլևս ՌԴ-ն չէ, այլ՝ ԱՄՆ-ն:

Այս ամենը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, թե ովքեր են իրականում ուզում արտատարածքային միջանցք տալ և ում են ուզում տալ։

Ռուսական ագենտուրան ուզում է Հայաստանի տարածքից միջանցք տալ Ռուսաստանին, իսկ գործող իշխանությունները ուզում են բոլոր ճանապարհների ապաշրջափակում վերոնշյալ 4 սկզբունքների շրջանակներում։


Սա է մեր տարբերությունը։

 

Խոսնակ Լրատվական

Share