News Image

Խաչատուր Սուքիասյանի մասին այսօր արված հայտարարությունը սուտ է. հայտարարություն

Խաչատուր Սուքիասյանի մասին այսօրվա հրապարակումները կեղծիք են. հայտարարություն

Այսօր ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։ Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ: Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է:

Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծւմ եմ նմանատիպ լուրեր էլի կլինեն: Կարելի է ասել տեղեկատվական պատերազմ է հայտարարվել :

Դարձյալ կրկնում եմ՝ այս լուրը ապատեղեկատվություն է:

Աննա Մկրտչյան

 

Խոսնակ Լրատվական

Share