News Image

Երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել․ Երևանի քաղաքապետարան

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Դրանց նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և ժամանակին հասանելի։ Փոփոխությունների արդյունքում որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական է նման ընդգրկուն գործընթացների դեպքում։ Ներկայում քաղաքապետարանը իրականացնում է մշտադիտարկում լրացուցիչ կարգավորումներով իրավիճակը մեղմելու և երթևեկությունն ավելի հավասարակշռված կազմակերպելու համար»,- գրել է նա։

 

Խոսնակ Լրատվական

Share