News Image

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել «նույնիսկ հիմա»․ Գրիգորյան

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել «նույնիսկ հիմա», Երևանը որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չունի, РИА Новости-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մենք պատրաստ ենք այն ստորագրել նույնիսկ հիմա։ Մեր կողմից որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չկա։ Մենք պատրաստ ենք ստորագրել հիմա և ցանկանում ենք, որ դա արվի որքան շուտ, այնքան լավ», - ասել է Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՄՏՖ):

Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ այս պահին փաստաթղթի ստորագրման կոնկրետ վայրի և ժամանակի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։

 

Խոսնակ Լրատվական

Share