News Image

Ժամանակն է, որպեսզի կեղծ լուրեր տարածող սաթիկներով զբաղվեն անվտանգության մարմինները

ՀԷՑ-ն ազգայանցնելու մասին վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո՝ գործի անցավ ռուսական քարոզչամեքենան, որին սկսեցին ձայնակցել նրանց այստեղի քարոզիչները՝ ի դեմս դաշնակցականների և ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի։ Դաշնակներն արդեն վաղուց գտել են ազգային ոբերգությունների վրա փող աշխատելու ձևը։ Երբ տեսնում են ցանկացած լավ գործ, կամ պետականամետ քայլ, միանգամից սկսում են ձեռքերը ծնկներին խփել և իրենց հորինած կեղծիքները տարածել, թե իբր ամեն ինչի հետևում կանգնած են թուրքերը։ Սակայն իրականում նման ողբասացությամբ դաշնակները փորձում են օգտագործել մարդկանց հուզականությունը և ցեխոտել բոլոր այն գործերը, որոնք միտված են պետության ամրացմանը, որովհետև ամուր պետություն և դաշնակցություն հասկացությունները ծայրահեղ հակասական բաներ են։

Գրեթե նույն ձևով փող է աշխատում համայն հայության գլխավոր ժուռնալիստը՝ Սաթիկ Սեյրանյանը։ Հենց նա է տարածել կեղծ տեղեկությունը թե իբր ՀՀ իշխանությունները զավթում են ՀԷՑ-ը, որպեսզի, Խաչատուր Սուքիասյանի միջնորդությամբ, փոխանցեն այն թուրքերին: Այս տեղեկությունը անմիջապես հրեքվեց պատկան մարմինների կողմից։ Ի դեպ թուրքերի հետ գործարք կնքելու հեքիաթը առաջինը սկսել են պատմել ռուսական քարոզիչները, որոնք այս օրերին զբաղված են Սամվել Կարապետյանի պաշտպանությամբ, իսկ իրականում փորձում են պաշտպանել Հայաստանի ռազմավարական ոլորտի իրենց բաժին թալանը։

Բնականաբար որտեղ թալանի պաշտպանություն կա, այնտեղ ակտիվանում են վարձու գրչակները։ Ընդհանրապես փողով սուտ ու կեղծիք գրելն ու տարածելը որոշ գրչակների համար դարձել է ապրուստի միջոց։ Նրանք թքած ունենալով պետության անվտանգության և պետության իմիջի վրա, հանուն իրենց երկու կոպեկի գնում են ցանկացած ստոր քայլի և տեղեկատվական դաշտը լցնում են մեդիաաղբով, սուտ ու կեղծ լուրերով։

Այս հանգամանքի վրա կարելի էր աչք փակել, եթե այս արատավոր երևույթը չդառնար արդեն ազգային անվտանգության խնդիր։ Տեղեկատվական կեղծիքն ու մանիպուլյացիան գնալով ավելի ու ավելի վտանգավոր են դառնում Հայաստանի համար։ Թերևս ժամանակն է, որ այս խնդրով զբաղվեն անվտանգության մարմինները, որպեսզի ոմանք հասկանան, որ չի կարելի պետության անվտանգությանը սպառնացող սուտ լուրեր տարածել հետո գնալ տուն, նստել բազմոցին ու կյանքը վայելել, թքած ունենալով բոլոր տեսակի արժեհամակարգերի վրա։ Սա արդեն ոչ թե ազատ խոսք ու լրագրություն է, այլ իսկական հարձակում Հայաստանի վրա, ընդորում հարձակվող կողմը ներսի գրչակներն են։

 

Խոսնակ Լրատվական

 

 

Share