News Image

Չեմ հանդուրժի, ամենակոշտ ու ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հայտարարությունը ոչ թե եկեղեցու մասին էր, այլ՝ Հայաստանի մասին էր։

«Փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանում կարող են գալ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղերից ու իրենց ձևերով ինչ-որ բան անել»,–ասաց նա ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։

«Հայաստանն ունի արձագանքի կոնկրետ լծակներ ու ես չեմ հանդուրժի, որ որևէ մեկի լեզուն պտտվի այդպիսի բան ասի»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝  Հայաստանը ժողովրդավարական երկիր է ու Հայաստանում  յուրաքանչյուրն ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու իրավունք, բայց Հայաստանին սպառնալ որևէ մեկը չի կարող. «Ինչքան էլ ժողովրդավարություն է, ես ամենակոշտ ու ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Սամվել Կարապետյանն ասել է՝ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք մեր ձեւերով կմիջմտենք։

«Դա արժանացել է  եւ արժանանալու է կոնկրետ համարժեք գնահատականի։

ՀՀ ժողովուրդն էլ մեզ մեղադրում է, և ոմանք մեր երկրում ժողովրդավարությունը փորձում են նույնացնել թուլության հետ։ Ես ասում եմ՝ նրանք, ովքեր կշփոթվեն ժողովրդավարությունը շփոթել թուլության հետ, պետության համը կմնա նրանց բերաններում։ Նրանք, ովքեր կասեն՝ եթե քաղաքական գործիչները եւ ճանապարհները չաշխատեն, մենք մեր ձեւերով կմիջամտենք, արժանանալու են համարժեք պատասխանի»։

 

Խոսնակ Լրատվական

Share